Նելսոն Մանդելայի հոգեհանգստի ժամանակ խուլ համրերի համար աշխատող թարգմանչի աշխատանքը լուրջ դժգոհություն է առաջացրել նրանց մոտ, իսկ թարգմանիչն իր գործողությունները բացատրել է իր մոտ առկա շիզոֆրենիայով: ՀԱՀ-ի խուլ համրերի ասոցիացիայի ղեկավարն ասել է, որ թարգմանիչն ունեցել է շատ ցածր որակավորում և ցուցադրել է անհայտ շարժումներ:
Տեղի լրատվամիջոցներին տված հարցազրույցում թարգմանիչ Սամսանգա Ջանթջիյը հայտարարել է, որ Օբամայի ելույթի ժամանակ ինքը սկսել է «ձայներ լսել» և չի կարողացել կատարել իր աշխատանքը: Նա նաև ափսոսանք է հայտնել այդ կապակցությամբ: Երկու տարի առաջ թարգմանիչը բուժվել է շիզոֆրենիայից: