Խաղաղության Նոբելյան դափնեկիրները մրցանակ են շնորհել հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունին ՁԻԱՀ-ի դեմ պայքարը կազմակերպելու համար: Սթոունը մրցանակը կստանա հոկտեմբերի 23-ին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Վարշավայում:
Կազմկոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ «Մրցանակը շնորհվում է այն գործունեության համար, որը համերաշխություն և նոր հույս է պարգևել միլիոնավոր մարդկանց, ովքեր պայքարել և պայքարում են ՁԻԱՀ-ի դեմ»: Բացի այդ, Սթոունն ակտիվ մասնակցել է բարեգործական երեկույթների, որտեղ հանգանակություններ են կատարվել այս հիվանդության դեմ պայքարելու համար:
Տեղեկացնենք, որ այս մրցանակը սահմանվել է 1999 թվականին ԽՍՀՄ նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Գորբաչովի առաջարկով: Մինչև հիմա այս մրցանակին արժանացել են Բոն Ջովին, Շոն Պենը, U2 խումբը և այլն: