տուն Լուրեր Շաքարի փոշու մեջ կադիմիում է հայտնաբերվել

Շաքարի փոշու մեջ կադիմիում է հայտնաբերվել

126
0

935119_512017522186586_1436700617_nՀայաստան փորձ է արվել ներկրել կադմիումի անթույլատրելի քանակություն պարունակող շաքարի փոշի: Այս մասին տեղեկացնում են Սննդի անվտանգության պետական ծառայությունից: Բագրատաշենի մաքսային կետով Իսրայելի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել «Սուկրազիտ» ապրանքանիշի շաքարի փոշի:

Դեպքն, ի դեպ, տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 20-ին: Սակայն այդ մասին տեղեկատվությունը հրապարակվում է շուրջ 1 ամիս ուշացումով: Բանն այն է, որ տվյալ ապրանքից սահմանի վրա նմուշառումը կատարվել է միայն հոկտեմբերի 11-ին: Դրանից հետո ևս մեկ անգամ կատարվել է արդեն կրկնակի նմուշառում: Եվ միայն դրանից հետո, կրկնակի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «կադմիում ցուցանիշի փաստացի ստացված արդյունքը չի համապատասխանում սահմանային թույլատրելի քանակությանը»: Այս հիմքով էլ շաքարի փոշու տվյալ խմբաքանակի ներմուծումը ՀՀ արգելվել է:

Նյութն ամբողջությամբ`   «Փաստինֆո» -ից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here