տուն Տնտեսական Շաքարավազի շուկայում ներկրումների 20 տոկոս փոփոխություն է եղել

Շաքարավազի շուկայում ներկրումների 20 տոկոս փոփոխություն է եղել

269
0

Ուրախալի լուր հայտնեմ: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով շաքարավազի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին:

Պաշտոնյան նշեց, որ տվյալ ապրանքատեսակի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։

«Հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ։ Ներկրումների չափաբաժնի մոտ 20 տոկոս փոփոխություն է տեղի ունեցել։ Սակայն մեր երկրում արտադրություն չկա»,- փաստեց ՏՄՊՊՀ նախագահը։

Ինչ վերաբերում է բենիզին. «Մենք բենզինը ձեռք ենք բերում մեկ աղբյուրից։ Բայց երբ սկսենք ներկրել տարբեր երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Ռուսաստանից, կունենանք նաև գների տարբերակում։ Հիմա դրա վրա ենք աշխատում»,- ասաց Գևորգյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here