Աժ-ում Տիգրան Ավինյանը հարցուպատասխանի ընթացքում խոսեց տրանսպորտից օգտվելու կանոնների մասին:
Փոխվարչապետը նշեց կանոններ, որոնք խստագույնս պետք է պահպանվեն`
Տրանսպորտից օգտվելիս պետք է դիմակներ կրել,
Չի թույլատրվելու բազմամարդ երթևեկություն,
Ախտահանման գործընթացը կազմակերվելու է խստությամբ:
Կանոնները չպահպանելու դեպքում պատժվելու են և տրանսպորտային միջոցի պատասխանատուն, և քաղաքացին:
Պարետն ընդգծեց, որ շարֆը կամ սովորական կտորը համարվում է ինքնաշեն դիմակ: