ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցին Հայաստան, նշեց դրա կարեւորության եւ դրական կողմերի մասին:
«Առաջինը սա հավելյալ երաշխիք է մեր անվտանգության եւ խաղաղության համար: Հարցˋ խաղաղության երաշխիքը լա՞վ է, թե՞ վատ: Երկրորդˋ Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին տրամադրվող գազի սակագինը, 1000 խորանարդ մետրի դիմաց՝ նախկին 270 դոլարի փոխարեն դարձնելով 189 դոլար: Սա մեր քաղաքացիների համար լա՞վ է, թե՞ վատ: Հայաստանը զենք-զինամթերք կգնի ռուսաստանյան գներով, հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Եզրակացությունը մեկն է, շարքային քաղաքացին իր մաշկի վրա կզգա այս պետական այցի դրական արդյունքները, իսկ այն, որ մի քանի ընդդիմադիր գործիչ դրանից կարող է տխրեն, դա մեզ համար էական չէ»,-ասաց Շարմազանովը:
Լիլիթ Առաքելյան