տուն Լուրեր Շարմազանովը համամիտ է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Շարմազանովը համամիտ է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

292
0

Sharmazan

Ազգային Ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-հանրապետական խորհրդի ընթացքում արտահայտած կարծիքներին: ԱԺ փոխխոսնակի խոսքով ինքը համամիտ է Լևոն Տեր-Պետրոսյանի որոշ մտքերի հետ, սակայն որոշների հետ էլ համամիտ չէ. «Ես համամիտ եմ առաջին նախագահի հետ, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան, սակայն պետք է նկատեմ, որ առաջին նախագահն իր ելույթում օգտագործեց 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում օգտագործած լեկսիկոնը, ինչը միանշանակ հաճելի չէ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ խղճուկ և ողորմելի են այն ուժերը, որոնք նախագահական ընտրությունների ընթացքում չաջակցեցին իրենց խմբակցության անդամին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here