Հայազգի աշխարհռչակ երգիչ Շարլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում աջակցություն է հայտնել երգիչ Վարդան Պետրոսյանին՝ կոչ անելով միանալ նրան կալանքից ազատ արձակելու պահանջագրին․ «Սիրելի ընկերներ, ստորագրելով առցանց այս պահանջագիրը՝ Դուք օգնում եք, որպեսզի Վարդանը վերադառնա հիվանդանոց և կենդանի մնալու համար ստանա անհրաժեշտ բուժում։ Նա մեր կարիքն ունի։ Շնորհակալություն»։
Հիշեցնենք, որ Եղվարդի մայրուղու վրա հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել էր երկու պատանի, Վարդանի Պետրոսյանը և ևս մեկ հոգի ծանր վանսվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: