Մարիա Շարապովայի մարզական գործակալ Մաքս Այզեբանդը հերքել է, որ աշխարհի նախկին առաջին ռակետը հղի է։ Այսօր բուլղարական մամուլը տարածել էր, որ Շարապովան երեխա է սպասում Բուլղարիայի թիվ մեկ ռակետ Գրիգոր Դիմիտրովից։
«Մարիան հղի չէ։ Ես հոգնել եմ արդեն այդ բոլոր կայքերից և լրագրողներից, որոնք չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում և առանց որևէ ապացույցի նման նորություններ են հնարում։ Ինձ համար դա արդեն զզվելի է։ Թող բոլոր այդ լրագրողները զբաղվեն իրենց անձնական կյանքով», — Sport-express-ին ասել է Այզեբանդը։