Բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը, որը համարվում է այս տարվա լավագույն թենիսիստներից մեկը, իր հաջողությունը բացատրել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ հարաբերություններով։
«Այս տարին ինձ համար հաջող էր։ Ինձ հաջողվեց գտնել ճիշտ ուղղությունը։ Մրցակիցները հիմա գիտեն, որ անհրաժեշտ է ինձ աչքաթող չանել։ Շատերը սխալ էին, երբ ասում էին, որ իմ հարաբերությունները Մարիայի հետ բացասաբար կազդեն կարիերայիս վրա։ Ես արդեն ապացուցել եմ հակառակը»,- ասել է Դիմիտրովը։ Այս մասին հաղորդում է TennisWorldUsa.org-ը։