տուն Լուրեր Շատ քչերն են ծանոթ Եվրասիական միության տնտեսական առաջարկներին

Շատ քչերն են ծանոթ Եվրասիական միության տնտեսական առաջարկներին

112
0

AJ. Marti 1-i handznajoghov. Aram Safaryan

«Ինտեգրացիա և առաջընթաց» հետազոտական վերլուծական կենտրոնը արդեն մի քանի ամիս է, ինչ փորձում է  Մաքսային միության տնտեսական գաղափարները հասցնել  հայաստանցիներին.«Մենք Հայաստանի տարբեր մարզերի մեծ բնակավայրերում հանդիպումներ ենք կազմակերպում, որպեսզի մարդկանց  փոխանցենք Եվրասիական միության տնտեսկաան մոտեցումները»,-այսօր Երևանում «Եվրասիական ինտեգրման հարցերով Հայաստանի և Ղազախստանի համագործակցություն» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց «Ինտեգրացիա և առաջընթաց» հետազոտական վերլուծական կենտրոնի ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանըˋ ավելացնելով, որ իրենց դիտարկումների համաձայն՝ Հայաստանում քչերն են պատկերացնում Եվրասիական միության ընձեռած տնտեսական հնարավորությունները.«Մեր հանդիպումների ընթացքում մի բան է պարզ դարձել, որ շատ քչերն են տեղեկացված Եվրասիական միության տնտեսական առաջարկներին: Ինչպես արդեն իմ խոսքում նշեցի, մենք հանդիպումներե ենք կազմակերպում Հայաստանի տարբեր բնակավայրերում, և պետք է նաև նկատել, որ մարդիկ հետաքրքված են այս թեմայով»,-ասաց Արամ Սաֆարյանըˋ ավելացնելով, որ այս աշխատանքը Ռուսաստանի դաշնության աջակցությամբ շարունակվելու է և նման հանդիպումներ կլինեն Հայաստանի բոլոր մարզերում: