տուն Լուրեր Շատ հնարավոր է, որ Յանուկովիչը կորցնի իր իշխանությունը. վերլուծաբան

Շատ հնարավոր է, որ Յանուկովիչը կորցնի իր իշխանությունը. վերլուծաբան

171
0

yanukovich_101013

Այս պահին, եթե Ուկրաինան արդեն  չի գտնվում քաղաքացիական պատերազմական իրավիճակում, ապա արդեն դրա շեմին է: Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Ու ամեն ինչ կախված է նրանից,  որ առաջիկա մի քանի օրվա մեջ կամ մի օրվա մեջ Յանուկովիչը ինչ կորոշի: Եթե նա չցրի Մայդանը, ապա արդյունքում հնարավոր է պառակտում ուժային կառույցների մոտ, բանակում եւ այլն»,-ասում է Մինասյանը:

Նա նշում է, որ այս շաբաթների ընթացքում ընդդիմությունն էլ է կորցրել ազդեցությունը ցուցարաների վրա, փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ընդդիմության ներկայացուցիչները ի վիճակի չեն  ռազմականացված ջոկատները ղեկավարել:

«Հասկանալի է, որ Յանուկովիչը այս երկու օրվա մեջ, եթե Մայդանը չցրեց, պառակտում կլինի ներքին ուժային կառույցներում,  եւ շատ հնարավոր է, որ նա կորցնի իր իշխանությունը: Մոտակա օրերին պարզ կլինի նաեւ, թե արտաքին ուժերի ներգրավվածությունը  ինչ ձեւով տեղի կունենա»,- ասում է Մինասյանը: