տուն ժամանց Շոու-բիզ «Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է». Մկրտիչ Արզումանյան

«Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է». Մկրտիչ Արզումանյան

152
0

10469960_562650430510395_1903867753_n

“Qahana.am” կայքը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում «Հայտնի մարդիկ հավատքի մասին» խորագրի ներքո ձեզ կներկայացնենք սիրված ու ճանաչված արվեստագետների, հասարակական, քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ՝ «Եկեղեցին և մենք» թեմայով:

Մեր առաջին հյուրը դերասան Մկրտիչ Արզումանյանն է: Ի՞նչ հաճախականությամբ է դերասանն այցելում եկեղեցի, որտե՞ղ է առավել շատ գտնում իր հանգիստը, հավատո՞ւմ է, որ Աստված կօգնի իր նախաձեռնություններին և որտեղի՞ց է գալիս այդ հավատքը՝ փորձեցինք պարզել անձամբ դերասանից:

Եթե երբևիցե որևէ խնդրանք կամ սպասելիք եք ունենում, աղոթքով դիմո՞ւմ եք Աստծուն:
Միշտ: Կարելի է ասել՝ այնպիսի օր չի լինում, որ աղոթքով Աստծուն չդիմեմ: Մտքերով հաճախ Աստծու հետ եմ:

Կարո՞ղ եք հիշել մի դեպք, որ զգացել եք Աստծո ներկայությունը, օգնությունը:
Նման դեպքեր շատ են եղել: Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է: Հիմնականում անձնական բնույթի դեպքեր են, չեմ ցանկանա մանրամասնել…

Մկրտիչ, իսկ Ձեր կյանքում Հայ Առաքելական եկեղեցին ի՞նչ դեր, կարևորություն, նշանակություն ունի:
Տատիկներս հաճախ էին եկեղեցում լինում: Այդ դաստիարակությունը նրանցից եմ ժառանգել: Այնպես որ իմ կյանքում եկեղեցին, հավատքը կարևոր բաղադրիչներ են:

Հիմա դուք Ձեր ընտանիքն ունեք՝ կին, երեխաներ: Հաճա՞խ եք այցելում եկեղեցի:
Անձամբ ես հաճախ եմ լինում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ ընտանիքիս հետ պարբերաբար Սաղմոսավանք ենք այցելում, որը դարձել է մեզ համար շատ հարազատ ու հաճելի վայր: Դա ուղղակի մեզ համար անհրաժեշտություն, ապրելակերպ է դարձել:

Եկեղեցական տոներին ինչպե՞ս եք վերաբերում: Ունե՞ք սիրելի տոն:
Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներն եմ շատ սիրում:

Հին ժամանակներում սովորույթ է եղել այդ տոներին, ինչպես ամանորին, նվերներ մատուցել: Դուք նման սովորություն ունե՞ք:
Ճիշտն ասած՝ չգիտեի, որ նվերներ են տալիս: Ավելի շատ շնորհավորում և շնորհավորանքներ եմ ստանում:

Կհիշե՞ք, առաջին անգամ ե՞րբ եք եկեղեցի գնացել:
Ես Գյումրիում եմ մեծացել: Շատ փոքր էի, բայց հիշում եմ, որ մայրս ու իր տատիկը ինձ միշտ պատարագների էին տանում: Իմ մեջ վառ տպավորություն է թողել եկեղեցու հոտը, պատերը, դռները, մինչև հիմա հիշում եմ…

Իսկ հիմա պատարագներին մասնակցո՞ւմ եք:
Ոչ հաճախ, բայց աշխատում եմ հնարավորինս ներկա լինել… Յուրահատուկ զգացումներ են առաջանում, ուժ է տալիս այդ ամենը ու մաքրում բացասական զգացողություններից, ինչն այսօր շատ է մեզ շրջապատում:

Շարունակությունը՝ այստեղ