Բունդեսթագում «Ձախերի» խմբակցության արտաքին քաղաքականության գծով պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Նոյը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները ձախողելու են միանգամից մի քանի պայմանավորվածություններ, բայց դա, պատգամավորի կարծիքով, դեռ էսկալացիա չէ:
«Այն, որ Թրամփը կրկին խոսում է պատժամիջոցների մասին, շատ բան է կոտրում, բայց նա, ըստ ամենայնի, պատերազմ չի պահանջում»,- Նոյի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հակաիրանական նոր՝ տնտեսական սանկցիաներ սահմանելու մասին: