տուն Աշխարհ Շավարշ Կարապետյանը Բաշկորտոստանում պաշտոն է ստացել

Շավարշ Կարապետյանը Բաշկորտոստանում պաշտոն է ստացել

208
0

Հայ լողորդ, սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայի նախագահական ապարատում պաշտոն է ստացել: Այս մասին հայտնում է Interfax.-ը հղում անելով Բաշկիրիայի ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Հասարակական հիմունքներով Բաշկիրիայի նախագահի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրան է վերապահվում տարածաշրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման խնդիրը»,- տեղեկացնում են Բաշկիրիայի նախագահի աշխատակազմից:

Հաղորդվում է, որ Շավարշ Կարապետյանը պլանավորում է մոտ ապագայում տեղափոխվել Բաշկիրիա: