Ամերիկյան Վիսքոնսին նահանգում արձանագրվել է անսովոր դեպք․ կինը հայտնաբերել է 5 տարի առաջ անհետացած իր ադամանդե մատանին․․․ իր շան փսխոցի մեջ։ Լուիս Մակովսկին պատմել է, որ հանկարծակի նկատել է մատանին, երբ իր շունը փսխել է թոռնուհու պաղպաղակն ուտելուց հետո։
Անասնաբույժն ասել է, որ այսքան տարի մատանին մնացել է շան կոկորդում և երջանիկ պատահականությամբ այն դուրս է եկել փսխոցից հետո։
Մակովսկու հարևանները այժմ կատակում են՝ նշելով, որ իրենք էլ կուզեն ունեն շուն, որն ադամանդներ է «թքում»։