տուն Աշխարհ Շան լիզելուց հետո տղամարդը մահացել է

Շան լիզելուց հետո տղամարդը մահացել է

347
0

Գերմանիայի Բրեմեն քաղաքի 63-ամյա բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ նրան լիզել է իր շունը: Հիվանդը տեղափոխվել է հիվանդանոց՝ գրիպ հիշեցնող ախտանիշերով, շուտով բարձր ջերմաստիճանին ու դժվարացած շնչառությանը գումարվել է սեփսիսը: Այս մասին հաղորդում է mamul.am-ը:

Այնուհետև առաջ են եկել կապտուկներ, նևրոտիկ ցավեր: Որոշ ժամանակ անց երիկամները, լյարդը ու արյունատար համակարգը դադարել են գործելուց, առաջ է եկել գանգրենա:

Երբ տղամարդու սիրտը կանգ է առել, բժիշկները վերակենդանացրել են, սակայն հիվանդանոց մուտք գործելուց 16 օր հետո պացիենտի մոտ առաջ է եկել թոքաբորբ, ուղեղում սկսել է հեղուկ կուտակվել: Այդ ժամանակ ընտանիքը որոշել է անջատել նրա կենսաապահովման սարքերը:

Պարզվել է, որ տղամարդը վարակվել է իր շնից Capnocytophaga Canimorsus մահաբեր բակտերիաներով: