տուն Քաղաքական Շանսերը զրոյական են. պատգամավորը՝ Միքայել Մինասյանին

Շանսերը զրոյական են. պատգամավորը՝ Միքայել Մինասյանին

489
0

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը նոր հոդված է հրապարակել եւ քննադատել իշխանության գործունեությունը:

Araratnews.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարցրեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Միքայել Մինասյանի որակումներին: Օրենսդիր մարմնի անդամը հոդվածը չի կարդացել, բայց վստահ չէ՝ կարդալուց հետո կարծիքը կցանկանա՞ մեկնաբանել:

Մեջբերեցինք Մինասյանի քննադատություններից մի քանիսը. երկրում հաստատվում է  բռնապետություն, իշխանությունը ռազմավարություն չունի, եւ երրորդ՝ իշխանությունը ամբոխահաճո քայլեր է ձեռնարկել: Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ խոսքի ազատությունն այն մակարդակի վրա է, որ պարոն Մինասյանը, լինելով նախորդ ռեժիմի ներկայացուցիչ, այսօրվա իրավիճակի գլխավոր պատասխանատուներից, անկաշկանդ է զգում, հնարավորություն ունի նման արտահայտություններ անի»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:

Հետաքրքիր է՝ Մինասյանին կհաջողվի՞ համոզել քաղաքացիներին իր այս եւ պարբերաբար հրապարակվող քննադատություններով: «Ինձ թվում է՝ շանսերը զրոյական են»,- ասաց պատգամավորը:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here