Ինչպես գիտենք նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանքի տակ է վերցվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը: Araratnews.am-ի թղթակիցը կապ է հաստատել Շանթ Հարությունյանի որդուˋՇահեն Հարությունյանի հետ, որպեսզի պարզի, թե արդյոք վերջիններս այցելել են Շանթ Հարությունյանին, մինչդեռ Շահենը, մեր թղթակցին փոխանցել է, որ իրենց թույլ չեն տալիս տեսակցել հորը.«Մեզ չեն թողնում տեսակցել պապային առանց որևէ մեկնաբանության, ու հիմա մենք որևէ տեղեկություն չունենք, թե ինչպես է նա»,- նշել է Շահեն Հարությունյանը:
Էմմա Պալյան