տուն Լուրեր Շանթ Հարությունյանի եւ մյուս կալանավորվածների ընտանիքները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարակ...

Շանթ Հարությունյանի եւ մյուս կալանավորվածների ընտանիքները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային եւ ոչ միայն

220
0

shant1

Նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող եւ դեկտեմբերի 24-ից կալանավայրում հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի կինը եւ մյուս կալանավորների կանայք անհանգստացած են անազատության մեջ գտնվողների ճակատագրով:

«Արդեն իններորդ օրն է` Շանթ Հարությունյանը գտնվում է հացադուլի մեջ: Մի քանի օր է նրա առողջական վիճակի մասին ոչ մի տեղեկություն չունենք: Այսօր Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը փորձել է տեսակցել նրան, սակայն, տոն օրերը պատճառաբանելով՝ կրկին թույլ չեն տվել: Նույն վիճակում են շարունակում մնալ Լիպարիտ Պետրոսյանն ու Վահե Մկրտչյանը»,- նշեց Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը:

Վերջինս ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ որոշել են անգլերենով նամակ հղել իր խոսքերով՝ աշխարհի հինգ ազդեցիկ գործիչներին՝ Պապ Ֆրանցիսկ Առաջինին, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային,  Շվեյցարիայի կոնֆեդերացիայի Ֆեդերալ Խորհրդատու Դիդյե Բուխհալտերին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին:

«Նամակի տակ, որը վերնագրված է «ՍՕՍ ՀԱՅԱՍՏԱՆ», ստորագրել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ»,- նշեց Ռ. Բադալյանը:

«Քանի որ ՀՀ-ում կատարյալ անօրինությունների մթնոլորտում հանցագործ իշխանությունները չեն կարողանում քաղաքակիրթ լուծել մեր երկրի ներքին շատ հարցերը, մի խումբ քաղաքացիներ նույնաբովանդակ նամակով դիմել են աշխարհի հինգ ազդեցիկ մարդկանց՝ օգնելու և միջամտելու խնդրանքով։ Նամակը ստորագրել են ՀՀ հազար հինգ հարյուր քաղաքացի։ Նրանց ազգանունները չեն հրապարակվում՝ անվտանգության նկատառումներով»,- ասված է նամակում:

«Ընդդիմադիր առաջնորդ Շանթ Հարությունյանի կյանքը վտանգված է: Երկու ամիս ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների և բռնությունների՝ դեկտեմբերի քսանչորսին բանտում նա դիմել է ծայրահեղ միջոցի՝ հացադուլի՝ պահանջելով վերացնել ընտանիքի անդամների այցելությունների արգելքը և կյանքի անվտանգության երաշխիքներ։ Գտնվելով հացադուլի մեջ՝ նա մնացել է ծայրահեղ վիճակում՝ առանց անհրաժեշտ բժշկական հսկողության, առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, նա իրավունք չունի հանդիպել ընտանիքի անդամների հետ, ցանկացած այցելություն մերժվում է նրա և մյուս 14 քաղբանտարկյալների համար: Անցնող ամեն րոպեն կարող է ողբերգական լինել այս տասնհինգ անձանց համար, ովքեր պայքարում են ազատության և մարդկային արժանապատվության համար։ Նրանց կյանքը վտանգված է: Դեկտեմբերի քսանութին Երևանում կայացավ մամլո ասուլիս, որը կազմակերպել էին քաղբանտարկյալների ընտանիքների անդամները։ Նրանք պահանջում էին հանել հանդիպումների արգելքը, պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել նրանց ու երաշխավորել նրանց անվտանգությունը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Հելսինկյան խմբի հայաստանյան և Հայաստանում գործող մարդու իրավունքների ներկայացուցչությունները տեղեկացված լինելով, ցավոք, չարձագանքեցին դրան: Ոչ ոք չի լսում քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների ձայնը: Նույն օրը մենք ականատես դարձանք մեկ այլ իրավական ֆարսի՝ դատարանը քաղբանտարկյալների ազատազրկումը երկարաձգեց ևս երկու ամսով՝ առանց որևէ հիմքի և բացատրության»,-նշված է նամակում:

Շարունակությունն այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here