տուն Լուրեր Շանթ Հարությունյանի գործով նոր մանրամասներ

Շանթ Հարությունյանի գործով նոր մանրամասներ

107
0

Shanti-akcia

2013թ նոյեմբերի 5-ին կալանավորված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանիˋ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը վերաորակավորվել է՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով:
Այսինքն, ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքը փոխարինվել է խուլիգանության հոդվածով։
Նախկին մեղադրանքով Շանթին սպառնում էր 5-ից 10, նոր մեղադրանքով՝ 4-ից 7 տարվա ազատազրկում:
Ամենայն հավանականությամբ այս քայլով իշխանությունները կփորձեն ցույց տալ, որ Շանթի և իր համախոհների հանդեպ կատարված քայլերը քաղաքական ենթատեքստ չունեն, իսկ տղաներն էլ հասարակ խուլիգաններ են եղել:
Մյուս 13-ի վերաբերյալ դեռևս որոշումներ չկան, սակայն ըստ շրջանառվող լուրերի, մինչև ապրիլի 10-ը նախաքննությունը կավարտվի: