Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նոյեմբերի 8-ին մի քանի ընկերների հետ գնացել էր Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր, որտեղ մինչեւ հիմա պահվում էին նոյեմբերի 5-ին բախումների ժամանակ 20 ձերբակալվածները։ Ժամը 15։00-ի սահմաններում բոլոր 20 ձերբակալվածներին դուրս են բերել շենքից եւ ոստիկանական ավտոմեքենաներով տեղափոխել՝ թե ուր՝ հավաքվածներին չեն ասել։ Շահենը միայն մի քանի վայրկյան է տեսել հորը, որն ավտոմեքենայի միջից հասցրել է հարցնել. «Ո՞նց ես, Շահեն ջան»։ «Լավ եմ, պապ ջան»,- պատասխանել է Շահենը։
Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում Շահենը նշել է, որ իրենց հաջողվել է ճշտել, որ ձերբակալվածներին տեղափոխել են Կենտրոնի քննչական բաժանմունք:
Էմմա Պալյան