Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը տարբեր քաղաքական գործիչների և վերլուծաբանների շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսայնը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երեկ տեղի ունեցած միջադեպին, նշելով, որ Շանթ Հարությունյանի գործողությունները երկրում առկա դժգոհությունների հետևանք են։
«Շանթ Հարությունյանն այդ խնդիրներն ու դժգոհությունները լուծելու շատ անհաջող տարբերակ է ընտրել, ի սկզբանե պարզ էր, որ նրա ընտրած ճանապարհը ոչ մի հաջողություն չէր բերելու և տապալվելու էր: Շանթ Հարությունյանի քայլը չհաշվարկված գործողությունների և արկածախնդրության հետևանք էր, որն ինձ համար անընդունելի է: Նա կարող է այսպես մտածել, բայց իմանալով, որ այդ ճանապարհը ձախողման է տանելու, իրավունք չուներ վտանգելու մյուսների անվտանգությունը»,- ասել է ԱԺ պատգամավորը:
Վերջինս նշել է, որ ինքը Շանթ Հարությունյանին ճանաչում է դեռևս 2008 թվականից, և Շանթ Հարությունյանի քայլն, ըստ պատգամավորի, կարելի է որակալ նրա ինքնադրսևորման տեսակներից մեկը, և չի բացառվում, որ Շանթ Հարությունյանն ակնկալել է աղմուկ բարձրացնել ու «հերոսանալ», ինչն, ըստ պատգամավորի, հաջողվեց:
Էմմա Պալյան