Այսօր ժամը 14:00-ի սահմաններում կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Ախտորոշումը չգիտեմ, բայց շատ հյուծված է եղել, գունատ, թուլացած: Վաղը առավոտյան ես այցելելու եմ նրան»,-ասաց Պետրոյանը եւ հավելեց, որ մանրամասների մասին կետղեկացնի վաղը լրագրողների հետ կայանալիք ասուլիսին:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը արդեն 16 օր է, գտնվում են հացադուլի մեջ և պահանջում է վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելանքը:
Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի նկատմամբ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: