Րաֆֆի Հովհաննիսյանն՝ անդրադառնալով երկրում վերջերս ընդունված օրենքներին, որոնք արժանացան ժողովրդի բողոքներին, ասաց. «Ժողովրդի վզին են փաթաթում օրենքների մի ողջ փունջ, որը ոչ այլ ինչ է, քան ռեկետ: Ժողովրդի բողոքները բանի տեղ դնող չկա, հակառակը, ավելանում է հայրենիքից հեռացողների թիվը: Շանթ Հարությունյանը հավանաբար վերջին քաղբանտարկյալը չի լինելու, պահանջում ենք նրա և մյուսների անհապաղ ազատ արձակումը:
Երկրում աճող քաղաքացիական շարժումները վկայում են, որ ժողովրդին խաբելը անհնար է: Մենք ոչ մի տեղ չենք գնա, կպայքարենք ու ժողովրդին կապահովենք ոտնահարված արժանապատվությունը»: