տուն Լուրեր «Շանթի շորերը թափ տաս՝ 50 հատ հանրապետական պատգամավոր կթափի»

«Շանթի շորերը թափ տաս՝ 50 հատ հանրապետական պատգամավոր կթափի»

299
0

M0my7ugiIaJgwNkcHyDqoO0jcJ

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին «Երկրորդ ուժ ազգային ցանց» նախաձեռնության անդամ Ռուբեն Մնացականյանը և ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Ռուբեն Մնացականյանը նշեց, որ իրենք հանդես են գալիս Շանթ Հարությունյանի պաշտպանությամբ և պահանջում են նրան ազատ արձակել հոգեբուժարանից, ապա նոր իրականացնել թափանցիկ և արդար դատական գործողություններ. «Ի վերջո ինչ էր ուզում Շանթ Հարությունյանը, նա ուզում էր ազատել երկիրն այս ռեժիմից: Մենք մտահոգություններ ունենք, որ Շանթին կարող են անմեղսունակ հանել, այդ իսկ պատճառով ես փոխանցում եմ Երկրորդ ուժի տեսակետը։ Նախ Շանթ Հարությունյանին ազատ արձակել, տեղափոխել ազատ ռեժիմի տարածք, հետո նոր իրականացնել գործողություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երկրորդ ուժ Ազգային ցանցի նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մնացականյանը: Բանախոսը նշեց, որ իրենց պահանջներով, համապատասխան փաստաթուղթ են ներկայացնելու նախագահին, լրագրողական կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին և պատգամավորներին, իսկ պահանջների չկատարման դեպքում՝ անցնելու են գործողությունների: Araratnews-ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսի գործողությունների մասին է խոսքը, նախաձեռնող խմբի անդամը նշեց, որ իրենց պահանջների մերժումից հետո՝ բոլորս կտեսնենք այդ գործողությունները:  Բանախոսներից ռազմադաշտային հրամանատարների ներկայացուցիչ , ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն իր խոսքում նշեց. «Այն, ինչ արեց Շանթը, նորություն չէ, նա ցուցադրեց այն , ինչ բոլորս պարտավոր ենք ցուցադրել: Ուզում եմ հիշեցնել այն դատավորին, ով ուղեգիր է տվել Շանթին գժանոց, որ գիժն իրենք ենք են: Շանթը ճիշտ արեց , լավ արեց, Շանթը չէր խփում ոստիկանին, այլ խփում էր Սերժ Սարգսյանի ռեժիմին: Շանթը բոլորից խելացի է, Շանթին քննադատողն է անմեղսունակ, Շանթի շորերը որ թափ տաս՝ մի հիսուն հատ հանապետական պատգամավոր ու գործիչ կթափի»,- նշեց  Սուրեն Սարգսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here