Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի իրավապաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և որոշում կայացրեց մերժել ներկայացված միջնորդությունը: