Կներեք, որ երկար ա ստացվել:
Նախ` Շանթի գործողության որ մեկնաբանությունների հետ ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ:
1. Շանթը մարդ չի, ծառայություն մատուցող ՍՊԸ ա կամ անհատ ձեռներեց: Էն պահին, երբ ասեց, թե հեղափոխություն ա անելու, մեր հանդեպ միակողմանի պարտավորություն ստանձնեց: Ինքը, որպես ՍՊԸ, մեզ ծառայություն ա մատուցում: Մենք հեղափոխության սպառողներն ենք, ցանկալի ա, որ հեղափոխությունը առաքումով լինի: Ո՞վ կարա Շանթի համարը տա, զանգենք մունաթ գանք, որովհետև իր մատուցած ծառայություններից դժգոհ ենք:
2. Շանթը վարկաբեկեց հեղափոխության գաղափարը: Այսինքն, եթե միլիոնավոր մարդիկ ինքնասպան են լինում, վարկաբեկո՞ւմ են կյանքի գաղափարը, կյանքը կորցնո՞ւմ ա իր արժեքը: Եթե միլիոնավոր մարդիկ բիզնես են սկսում ու տակ տալիս, վարկաբեկո՞ւմ են բիզնեսի գաղափարը: Հասուն մարդը ինքն ա իր համար ինչ-որ բան արժեվորում կամ արժեզրկում: Ո՞նց կարա ուրիշի կատարած ակտը իմ մեջ ինչ-որ բան արժեզրկի:
3. Շանթը բռնության դիմեց, թեկուզ՝ ինքնապաշտպանության համար: Ո՞վ ա իմ փոխարեն որոշել, որ անհրաժեշտ դեպքում բռնություն կիրառելը վատ բան ա: Գանդին ա ասել: Գանդիին հարգում, ընդունում, տեղ ենք տալի: Հետո՞: Պետք ա «ոչ բռնության» սկզբունքը մարդու ներսից բխի, իրա հոգևոր փորձով հաստատված բան լինի: Եթե մարդկանց մեծ մասը մտածում ա – ձեռս ճար լիներ ու ես էլ անպատիժ մնայի, սրանց սաղին կտրաքացնեի, էլ ինչի՞ ա քննադատում բռնության դիմելը: Էդ կեղծավորություն ա:
4. Սա խուլիգանություն ա: Եթե խուլիգանություն ա, արժի՞ էդքան անհանգստանալ ու ագրեսիայով վերաբերել: Խուլիգան ա, կգնա, կդատվի: Որ փողոցում կամ ձեր շենքի դիմաց կռիվ են անում ու հայհոյում, էդ մարդկանց պարտադիր հոգեբուժարա՞ն եք ուղարկում:
5. Էսի սարքած թատրոն էր, որ մեր ուշադրությունը շեղեն: Ինչի՞ց շեղեն: Երևանի փողոցներով դինոզավր ա քայլում – դրանի՞ց շեղելու համար: Թե՞ հասարակությունը ուղիներ փնտրելու խորը ռեֆլեքսիայի մեջ էր, հեսա-հեսա ելքը գտնում էինք, Շանթը կտրեց մտքներիս թելը: Պետք ա նորից կենտրոնանանք, ռեֆլեքսիա անենք:
Բայց իմ գրած կետերն էնքան ցավալի չեն, ինչքան էն փաստը, որ Շանթի արած քայլը (կապ չունի` հիմար, թե անմիտ թե աննպատակ), էդքան հեշտ կարելի ա ծաղրել ու դատապարտել:
Ստեղից մի ուրիշ ցավալի եզրակացության կարելի ա գալ: Կեղտի մեջ ապրելը սովորական բան ա դառել ու ով դրա մասին հիշեցնում ա – խելագար ա:
Հիմա – թե ես ոնց եմ մեկնաբանում Շանթի արածը:
Ինքը ինձ համար քաղաքական գործիչ չի կամ Չէ Գևարա չի, որ որոշակի չափանիշների համապատասխանի: Ոչ ինքը իմ հանդեպ պարտավորություն ունի, ոչ ես` իրա: Ի դեպ, գրական հայերեն խոսալու պարտավորություն էլ չունի:
Իմ պես մարդ ա, ով կատարել ա ակտ (ուզում եք` խուլիգանություն ասեք), որով ինձ` իրա համաքաղաքացուն, քֆուրներով թե պայթուցիկներով հիշեցրել ա 2 պարզ ճշմարտություն`
1. էս իրականությունը, որի մեջ ապրում ենք, ստորացուցիչ ա: Ամեն պահը էս իրականության մեջ ուղիղ մեր արժանապատվության հաշվին ա:
2. Ով ունի արժանապատվություն, պետք ա ընդդիմանա, պայքարի: Կարելի ա պայքարել նույնիսկ մտովի` առավոտը կոֆե խմելուց: Էդ էական չի:
Էս ճշմարտությունները առանց Շանթի էլ գիտեմ, բայց ստիպեց, որ նորից մտածեմ դրանց մասին:
Ու էնքան ժամանակ, ինչքան ինքը ու իրա ընկերները դատարանում ու բանտում լինեն, առնվազն էդքան, ամեն օր, հիշելու եմ դրա մասին:
Ու իմ հասարակության մեջ ցանկացած մարդ, ով ձեռի տակ եղած միջոցներով, հուսահատության մեջ կամ շատ սթափ, գրական հայերենով թե գողական պանյատներով — դեմ ա անճոռնի համակարգին – էդ մարդը իմ բնական դաշնակիցն ա»:
Սոցիոլոգ Ավետիք Մեժլումյանի ֆեյսբուքյան էջից