տուն Հասարակություն Շահումյան գյուղում սողանք է տեղի ունեցել. սողանքային իրավիճակը գյուղում շարունակվում է (լուսանկարներ)

Շահումյան գյուղում սողանք է տեղի ունեցել. սողանքային իրավիճակը գյուղում շարունակվում է (լուսանկարներ)

377
0

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 6 փողոցում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով 6-րդ փողոցի թիվ 8 տան ձախակողմյան սարալանջից մոտ 200 խորանարդ մետր հողազանգվածը մոտ 25 մետր սահել ու լցվել է ճանապարհի վրա:

Սողանքի պատճառով սար բարձրացող ճանապարհն ամբողջությամբ փակվել է:

Բացի տեղի ունեցած սողանքը, առկա է կրկնակի սողանքի վտանգ. մոտ 200 խորանարդ մետր հողազանգվածն էլ առաջիկայում ցած կթափվի՝ վտանգելով կից գտնվող բնակելի, բայց չբնակեցված տունը:

Լոռու մարզպետարանից Araratnews.am-ին տեղեկացրին՝ վաղ առավոտից դեպքի վայրում են Լոռու փրկարարներն ու Շահումյանի գյուղապետը՝ հողաշինարարի հետ: Իրականացվում են չափագրումներ, հաշվարկվում հնարավոր ռիսկերը: «Համայնքի ղեկավարն ասել է՝ իր միջոցներով կհեռացնի հողազանգվածը, որը փակել է ճանապարհը: Լուրջ վնասներ չկան»,- ասացին մարզպետարանից: