«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանը, ներկայացել է ոստիկանության բաժին: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Հիշեցնենք, որ նախօրեին Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիր ներկով ապականել է Երևանում գտնվող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան ՌԴ-ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկման։
Հայաստանում վանդալիզմ էին որակել երիտասարդի այդ քայլը, ավելի ուշ ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ և նշել, որ նյութեր են նախապատրաստվում միջադեպի առնչությամբ: