տուն Լուրեր Շահարկում են

Շահարկում են

201
0

22582631335709788Մենք` եզդիներս, Հայաստանի Հանրապետությունում լիարժեք քաղաքացիներ ենք` ի տարբերություն Ադրբեջանում ապրող  ազերի կամ թալիշների: Այս մասին հայտարարություն է տարածել «Սինջար եզդիների ազգային միավորումը»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Օրերս Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում եզդիական գերեզմանատան հետ տեղի ունեցածը բազմաթիվ շահարկումների առիթ տվեց: Կարելի էր չանդրադառնալ այդ շահարկումներին, եթե չտեսնեինք, թե ինչպիսի ճղճիմ քարոզչական քայլեր են փորձում անել ադրբեջանական լրատվամիջոցները` հիմնվելով այդ շահարկումների վրա:

Անդրադառնալով ադրբեջանական որոշ լրատվամիջոցների շահարկումներին` պետք է արձանագրել, որ այն արդեն իսկ անցել է քարոզչության սահմանը եւ արդեն զզվելի է դարձել հասարակ մարդու համար: Ուզում ենք մեր հարեւանները վերջապես հասկանան, որ Հայաստանի Հանրապետության սահմաններում չկա էթնիկ կամ ազգային խնդիր եւ եզդիները այստեղ ապրում են այնպես ինչպես կապրեին իրենց տանը: Հակառակ ադրբեջանական փորձերի, հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը ավելի է խորանում եւ այս գործընթացը շարունակվում է նաեւ երիտասարդ եզդիների եւ հայերի շրջանում: Մենք` եզդիներս, Հայաստանի Հանրապետությունում լիարժեք քաղաքացիներ ենք` ի տարբերություն Ադրբեջանում ապրող  լազերի կամ թալիշների: Եզդիներին Հայաստանում չեն հետապնդում իրենց ազգային կամ կրոնական պատկանելության համար:

Հայաստանի եզդիաբնակ գյուղերում դասավանդվում է եզդիերեն լեզու եւ գրականությունը, ինչը գալիս է ապացուցելու, որ մենք ապրելով հայերի պատմական հայրենիքում մեզ օտար չենք զգում: Գոնե ադրբեջանցիները համոզվել են այն բանում, որ հայերն ու եզդիները անբաժան եղբայրներ են ` խնդրում ենք հիշեք ղարաբաղյան պատերազմը, որտեղ մենք կանգնած էինք մեր հայ եղբայրների կղքին` պաշտպանելու Հայաստանի սահմանները թշնամու ներխուժումից: Ուզում ենք նաեւ տեղեկանաք, որ ձեր դեմ պատերազմում մասնակցել են հինգ հարյուր եզդիներ, որոնցից քառասունը ընկել են հերոսի մահով: Հիմա էլ Հայաստանում բնակվող եզդիները, այդ թվում մեր կազմակերպության շատ անդամներ Հայոց բանակի կազմում պաշտպանում են Հայաստանի սահմանները: Իսկ այն խնդիրները, որ կապված են անհատների հետ կլուծվեն Հայաստանի Հանրապետության սահմաններում, ուստի անհարկի են շահարկումները: Մենք կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից էթիկ կլինի, եթե նրանք անդրադառնան Նախիջեւանի պատմությանը, թե որտեղ է հիմա այդ տարածքի բնիկ ժողովուրդը, թե ինչպես Ադրբեջանի հանրապետության նախաձեռնությամբ ոչնչացվեցին Նախիջեւանի հայկական խաչքարերը, թե ինչպես կազմակերպվեց եւ իրականացվեց Սումգաիթի հայկական ջարդերը, թե ինչպես ոչնչացվեց Մարաղա գյուղը իր բնակչությամբ:

Հ.Գ.Իսկ եթե ադրբեջանական լրատվամիջոցները այդքան հետաքրքրված են եզիների խնդիրներով, ապա կարող են հետաքրքրվել եւ փորձել հրապարակել, թե որտեղ են հիմա ապրում հազարավոր այն եզդիները ովքեր մինչ 1980 թվականը ապրում էին այդ երկրի տարածքում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here