տուն Քաղաքական Միջազգային Շակիրան ֆեյսբուքյան «լայքերով» շրջանցել է Ռիհաննային՝ սահմանելով ռեկորդ

Շակիրան ֆեյսբուքյան «լայքերով» շրջանցել է Ռիհաննային՝ սահմանելով ռեկորդ

88
0

shakira-9

Facebook սոցիալական ցանցում երգչուհի Շակիրայի էջը հավաքել է ամենաշատ լայքերը։ Այս պահի դրությամբ նրա էջը հավանել է 86,384,277 օգտատեր։ Արդյունքում՝ կոլումբիացի երգչուհուն հաջողվել է շրջանցել Ռիհաննային, ով այս պահին ունի 86,266,380 լայք։

«Անհավանական է։ Ես միշտ գիտեի, որ շատ ընկերներ ունեմ, սակայն երբեք չէի կասկածում, որ այդքան շատ՝ 86 միլիոն», — ասել է Շակիրան։ Այս հաջողությունը համընկել է նրա նոր ալբոմի թողարկման հետ։