Կոլումբիացի երգչուհի Շակիրան երեկ խոսել է մայրության մասին և անդրադարձել է իր անձնական ընկալումներին։
«Երբ դու երեխա ես ունենում, երբ դու զգում ես նրա սերը, այնպիսի՜ մի խաղաղություն ես զգում։ Ցանկանում ես երջանկությամբդ կիսվել ամբողջ աշխարհի հետ», — ասել է Շակիրան։ «Եթե իմ երաժշտական նախագծերը չլինեին, ես կրկին հղի կլինեի։ Իսկ ընդհանրապես, ես ցանկանում եմ, որպեսզի Ժերարից ունենամ 8 կամ 9 երեխա՝ սեփական ֆուտբոլային թիմ», — ասել է Շակիրան, ով ամուսնացած է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան ժերար Պիկեի հետ։ Նրանք ունեն արդեն մեկ որդի։