տուն Սպորտ Շախտյորը Եվրոպա լիգայի խաղին դուրս կգա սև թևկապերով

Շախտյորը Եվրոպա լիգայի խաղին դուրս կգա սև թևկապերով

83
0

Sergey-Palkin

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօերն Սերգեյ Պալկինը հայտնել է, որ Եվրոպա լիգայի հանդիպման ժամանակ դոնեցկյան ակումբի ֆուտբոլիստները կրելու են սև թևկապներ։ Այս մասին նա ասել է Twitter-ի իր էջում՝ պատասխանելով երկրպագուներից մեկի հարցին։

«Այո, մենք վաղը կրելու ենք սգո թևկապեր, իսկ խաղը կսկսվի մեկ րոպե լռությամբ», — գրել է Պալկինը։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում սուգ է հայտարարված։ Ամբողջ երկրով հիշելու են փետրվարի 18-ին Կիևի փողոցներում բռնությունների հետևանքով զոհված տասնյակ մարդկանց։