տուն Քաղաքական Միջազգային Շախմատի ուսուցումը՝ Մեքսիկայի դպրոցների պարտադիր առարկա

Շախմատի ուսուցումը՝ Մեքսիկայի դպրոցների պարտադիր առարկա

110
0

shakhmaty4

Երեկ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ Մեքսիկայի բոլոր դպրոցները հաջորդ տարվանից մտցնելու են շախմատային ուսուցում առարկան։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Շախմատը դպրոցում» ծրագիրը ներառելու է Մեքսիկայի բոլոր 200 հազար դպրոցները, և բոլոր այդ դպրոցներում շախմատային ուսուցումը կլինի որպես պարտադիր առարկա»,- ասել է Իլյումժինովը՝ հավելելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր, որով շախմատի ուսուցումը ներառվելու է այդ կազմակերպության ծրագրում որպես կրթական և մշակութային ուսուցման կարևոր բաղադրիչ։

Հիշեցնենք, որ շախմատի ուսուցումը պարտադիր առարկա է նաև Հայաստանի դպրոցներում։