տուն Սպորտ Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը վստահ հաղթանակ տարավ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը վստահ հաղթանակ տարավ

331
0

32076

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 8-ին մեկնարկած Եվրոպայի թիմային առաջնությունում։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով պարտության մատնեց Խորվաթիայի թիմին։

Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Մարա Ջելիկային, Լիլիթ Գալոյանը՝ Կրիստինա Սարիչին, Մարիա Կուրսովան՝ Իվոնա Պուրգարին, իսկ Էլինա Դանիելյան ոչ ոքի խաղաց Բորկա Ֆրանցիսկովիչի հետ։

Հիշեցնենք, որ կանանց մրցումներին մասնակցում է 32 թիմ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here