Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունում:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Չեռնոգորիայի հավաքականին:
Նշենք, որ միայն Լևոն Արոնյանըսպիտակներով 35-րդ քայլում հաղթեց Նիկոլա Դուկիչին, իսկ Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Դրագիսա Բլագովիչի, Դրագան Կոսիչի և Միլան Դրասկոյի հետ: