Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հոլանդիայի ընտրանին էր:
Այս երկու թիմերը (ինչպես նաև ԱՄՆ-ի հավաքականը) վաստակել են 8-ական միավոր և կայացած 7 տուրերից հետո բաժանում են 4-6-րդ տեղերը:
4-րդ խաղատախտակի վրա Տիգրան Պետրոսյանը սպիտակներով պարտության մատնեց Էրվին Էլ’Ամիին: Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ և Հոլանդիա — Հայաստան դիմակայության հաշիվը դարձրեց 0 — 2: Գաբրիել Սարգսյանն էլ սևերով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Տիվյակովի հետ: Վլադիմիր Հակոբյան — Լյուկ Վան Վելի պարտիան ևս ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով։
Հոլանդիա — Հայաստան՝ 0.5 — ,.5
Անիշ Գիրի — Լևոն Արոնյան` 0 — 1
Լուկ Վան Վելի — Վլադիմիր Հակոբյան՝ 0 — 1
Սերգեյ Տիվյակով — Գաբրիել Սարգսյան՝ 0.5 — 0.5