տուն Սպորտ Շախմատի աշխարհի առաջնություն. Հայաստան — Թուրքիա՝ 3 — 1

Շախմատի աշխարհի առաջնություն. Հայաստան — Թուրքիա՝ 3 — 1

207
0

1424489_10202500851743729_1625104235_n

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը այսօր 7-րդ տուրում 3 — 1 հաշվով առավելության հասավ տանտերերի նկատմամբ։

Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասան համապատասխանաբար Ալեքսանդր Իպատովի և Մուստաֆա Յիլմազի նկատմամբ, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը սևերով ոչ-ոքի խաղացին Դրագան Սոլակի և Էմրե Քանի հետ։

Այս պահին Հայաստանի հավաքականն 8 միավոր ունի և մրցանակային տեղ զբաղեցնելու չնչին հնարավորություն։

Հայաստան – Թուրքիա՝ 3 — 1

 Արոնյան — Իպատով` 1 — 0

Հակոբյան — Սոլակ՝ 0.5 — 0.5

Սարգսյան — Յիլմազ՝ 1 — 0

Պետրոսյան Տ. Լ. — Կան Էմրի` 0.5 — 0.5

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here