
Համաշխարհային անցուդարձը՝ լուսանկարաշարով:
ՏԱՍՍ-ը ներկայացրել է վերջին իրադարձությունների ֆոտոպատկերը:

Բելառուսական «Կոլա» էթնոգրաֆիկական ակումբի մասնակիցները յուրահատուկ ծեսով Ամանոր են նշում Մարկով գյուղում: Սա Նոր տարվա ավանդույթներից է: Տոնական հագուստներով փոքրիկները և մեծահասակները թակում են ծանոթ և անծանոթ մարդկանց տան դռները, տանտերերի համար երգում են, պարում, հյուրասիրվում և նվերներով լի տոպրակը տանում իրենց հետ:


Բանգդլադեշի աղյուսի արտադրամասերից մեկում աշխատող տղամարդիկ են: Տնտեսության այս ճյուղը գլխավոր ուղղություններից է այդ երկրում: Աղյուսն արտադրվում է մարդկանց ձեռամբ, ընդ որում՝ բանվորներն աշխատում են օրական 14-16 ժամ, շատ հաճախ արտադրական աշխատանքներում օգտագործվում է մանկական աշխատուժ:
Պրոֆեսիոնալ Սանտա Կլաուսներն իրենց հանդերձանքով լողում են Մեռյալ ծովում՝ ի նշանավորումն Ամանորի: Խմբակային լողին մասնակցել է 50 արտիստ Եվրոպայից և ԱՄՆ-ից:

Իրանում կործանված ուկրաինական Boeing 737-ի բեկորներն են: Թեհրանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել են օդանավում եղած բոլոր՝ 176 քաղաքացիները:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն փորձում է շրջանցել ոստիկանական պատնեշն ու ներխուժել Ազգային Ասամբլեայի գրասենյակ, որտեղ պետք է ընտրեին օրենսդրի մարմնի ղեկավարին: Գուայդոյի մրցակից Լուիս Պարան իրեն հռչակել է խորհրդարանի նախագահ, ընդդիմությունը չի ընդունում ընտրության արդյունքները:
