Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Ելույթում Փաշինյանը շնորհավորեց Վանաձոր քաղաքի բնակիչներին և նշեց, որ այն, ինչպես Գյումրին, Երևանը, Ալավերդին և մնացած բոլոր քաղաքները, յուրաքանչյուր հայի հայրենի քաղաքն է: «Այսօր մենք Վանաձորը գտանք տոնական տրամադրության մեջ»,-ասաց Փաշինյանը:
Նշենք, որ Լոռու մարզկենտրոն Վանաձորը հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը տոնում է քաղաքի օրը: Տոնի առիթով տարբեր միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի տարբեր հատվածներում։ Օրը կամփոփվի տոնական մեծ համերգով։