տուն Լուրեր Բլոգ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարների վերաբերյալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարների վերաբերյալ

286
0

ggggggggggggggggg

Կարեն Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարների վերաբերյալ։

Հայ առաքելական եկեղեցին կիսում է հայ ժողովրդի ծանր բեռը՝ գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները։ Եկեղեցին չպետք է անմասն մնա ժողովրդից և դժվարին պահերին իր սուրբ խոսքն ասի և կանգնի նրա կողքին։ Հավատարիմ մնալով այդ սկզբունքներին, իմ պատգամն եմ ուղղում ձեզ։ Մենք դարեր շարունակ դիմակայել ենք դժվարություններին, սովին ու ցրտին։ Այս անգամ էլ Աստծո շնորհիվ կհաղթահարենք։ Կոչ եմ անում լինել հնազանդ դժվարություններին և պատվով տանել ցուրտը, մրսելիս աղոթել, կարևորը հոգևոր տաքությունն է, որով օժտված է հայ ժողովուրդը։ Հայ առաքելական եկեղեցու դռները միշտ բաց են իր հոտի առջև, դուք կարող եք գալ եկեղեցի, տաքանալ, օրհնյալ կրակ տանել ձեր տուն, որը կտաքացնի ձեր օջախը։ Ամենակարևորը հայկական բարոյականությունն է, որը պահպանել ենք։ Հավատացեք, որ ցուրտը կանցնի, իսկ այլասերվածությունը՝ ոչ։ Շնորհակալ լինենք Աստծուն, որ հնարավորություն է տալիս, այս դժվարությունները հաղթահարելով մնալ հայ։
Ես կաղոթեմ բոլորիդ հոգու տաքության համար»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here