«Դ!եմ ենք պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը միացել են նաև շոու-բիզնեսի, կինոյի և ռադիո ոլորտի ճանաչված ու սիրված մարդիկ: Գիտակից մարդիկ, ովքեր հասկանում են, որ չի կարելի որևէ մեկին պարտադրել ու տնօրինել նրա ֆինանսները և ազատությունը` լինի այդ մեկը ծրագրավորող, հավաքարար թե դերասան:
Դ!եմ են հայտնի բլոգեր և հաղորդավար Արմեն Գալյանը, հողորդավարուհի Գայանե Ասլամազյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, ռադիո- և հեռուստահաղորդավարներ Լուսինե Բադալյանը և Ժակը։
Աստղային Դ!եմ –երի շարքը շարունակելի է…
Նախագծի հեղինակ` www. artfashion. am-ի խմբագիր` նույնպես Դ!եմ Գոհար Հայրապետյան
Լուսանկարիչ` նույնպես Դ!եմ Կորյուն Մուրադյան