Արաքսյա Ոսկանյանն ու Հայկազ Աթոյանը Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ են տեղափոխվել 3 տարի առաջ: Երկուսին էլ այստեղ են բերել ընտանեկան խնդիրները: Այստեղ ծանոթացել, ամուսնացել ու մինչև հիմա ապրում են միասին: Գոհ են ծերանոցի պայմաններից ու շնորհակալ են այնտեղ հայտնվելու և միմյանց հանդիպելու համար:
«Հայկազն ինձ համար թև ու թիկունք է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասում է տիկին Արաքսյան:
«Մի օր աղջիկս ասեց՝ հագնվի, գնում ենք բժշկի: Տարան, ստուգեցին, իմացան, որ նորմալ, առողջ կին եմ: Հետո նստեցրին տաքսի ու բերեցին ինձ էստեղ: Ճանապարհին աղջիկս ասաց. «Մամա, հանկարծ էնտեղ չասես, որ իմ մաման ես, ամոթ ա»: Երկու տարի ոչ մեկ ինձ չէր այցելում, մեկ էլ մի օր էդ նույն աղջիկս հանկարծակի եկավ ինձ տեսնելու»,- հուզված պատմում է նա:
Նրանց պատմության մանրամասները՝ տեսանյութում:
Անի Պետրոսյան