տուն Լուրեր Նրանք ինձ համար քույրեր և եղբայրներ են. ադրբեջանցի մոդելը խաղաղության կոչ է...

Նրանք ինձ համար քույրեր և եղբայրներ են. ադրբեջանցի մոդելը խաղաղության կոչ է արել (տեսանյութ)

448
0
Քամի Օսման

Քիմ Քարդաշյանի հետ նմանության շնորհիվ հանրահայտ դարձած ադրբեջանցի Քամի Օսմանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին:

«Քաղաքականությունն իմը չէ, ես ընդամենը ուզում եմ ասել, որ մենք պետք է սիրենք ու հարգենք միմյանց: Ես սիրում եմ իմ հայ ընկերներին։ Նրանք ինձ համար եղբայրներ և քույրեր են, և ես ամեն ինչի պատրաստ եմ նրանց համար», — Ինստագրամում հրապարակված տեսաուղերձում ասել է մոդելը։

Նա խոստովանել է, որ իրադարձությունների մասին շատ լավ տեղեկացված չէ և չի աջակցում կողմերից ոչ մեկին, այլ պարզապես խաղաղության կոչ է անում երկու ժողովուրդներին:

«Խնդիրը ոչ թե մարդկանց մեջ է, այլ քաղաքականության. վստահ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է պատերազմեն միմյանց դեմ», — եզրափակել է մոդելը։

Նշենք, որ Քամի Օսմանը բնակվում է Կանադայում, նրան հաճախ կոչում են «կանադական Քիմ Քարդաշյան»։

lurer.com