տուն Հասարակություն Նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին

Նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին

265
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին. 

Հանրաքվե Հեղափոխությանը ասում եմ Այո,

Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝

Իր վաղվա օրվան ժպիտով նայող,

Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:  

Արդարությանը ասում եմ Այո,

Ոչ մի հրոսակ որ չխուսափի,

Հանցանքին արժան պատասխան տալու

Եւ հատուցելու ահեղ սարսափից:  

Ազատությանը Այո եմ ասում,

Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,

Երկար տարիներ դավերով բազում,

Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:  

Այո եմ ասում Նոր Հայաստանին,

Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:

Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,

Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:  

Հեղափոխությանը ասում եմ Այո,

Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,

Իր ապագային ժպիտով նայող,

Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»: