ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց 2019 թվականի մասին: Նրա խոսքով՝ նախորդ տարին հաջողված էր. լուծվեցին կարճաժամկետ բոլոր խնդիրները: «Զբոսաշրջիկները տեսանելի էին Երեւանի փողոցներում»,- ասաց պարոն Փաշինյանը:
2020-ի ամանորյա միջոցառումների պլանավորումը, ըստ կառավարության ղեկավարի, պետք է սկսել այսօրվանից: «Նախատեսում ենք սկսել նաև յարխուշտայի փառատոն: Բոլոր միջոցառումները անել մրցութային կարգով եւ նվազեցնել մեկ անձից գնումները»,- հորդորեց կառավարության ղեկավարը: