տուն Տնտեսական Նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից կբարձրանա

Նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից կբարձրանա

729
0

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամ՝բ 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագծի համաձայն՝ նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից կռառնա 68 000 դրամ: Oրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ին: