Գիշերը տեղի է ունեցել աշխարհի ամենապատահական բանը՝ անձրևել է, ու անձրևելու առաջին գիշերը «ԶԻԼ» մակնիշի բեռնատար մի մեքենա ազատ փողոցով ընթանալիս դանդաղեցրել է ընթացքը և հարվածել քաղաքապետարանի առջև կայանած Կարեն Հարությունյանի և Վահագն Մինասյանի մեքենաներին, որոնք նստացույցի մաս էին կազմում: Բարեբախտաբար այդ պահին մեքենաներում ոչ ոք չի եղել, այլապես կարող էին վնասվել: Շուտով մոտեցել են ոստիկաններ, այդ թվում՝ Կենտրոնի ոստիկանության պետը և ՃՈ պետը: Երկու մեքենաներն էլ տարվել են տուգանային հրապարակ… Ինչպիսի՜ «պատահականություն»: Նստացույցին խոչընդոտելու ինչպիսի՜ հնարամիտ բռնարարք:
Նստացույցը շարունակելու և եղանակային պայմաններից պաշտպանվելու համար ՇՏԱՊ անհրաժեշտ է երկու մեքենա, որոնք ժամանակավորապես կկայանեն նույն տեղում:
ՎԵ՛ՐՋ բռնության մշակույթին
ԿԵՑՑԵ՛ քաղաքացիական սոլիդարությունը