Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջու գրում է`
Շնորհակալ եմ և ի գործ միասին
Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթներ ու անծանոթ բարեկամներ,
ինչպես գիտեք օրերս Արցախի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվել եմ Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ` Սփյուռքի հարցերով:
եվ խոսքս ուզում եմ սկսել շնորհակալություններ հայտնելով.
շնորհակալ եմ պարոն Նախագահ բարձր վստահության, նման հանձնառու, կարևոր առաքելությունը ինձ վստահելու համար,
շնորհակալ եմ իմ գաղափարական ընկերներին, թիմակիցներին, Արցախի բարին կամեցող բարեկամներին, ովքեր այս քանի օրերին իրենց զորակցական խոսքն ու պատրաստակամությունն են հայտնել միասին աշխատելու հանուն Արցախի և ևս մի անգամ վերահաստատել, որ Սփյուռքը Արցախի միակ ռազմավարական գործընկերն է,
շնորհակալ եմ իմ հարազատ կուսակցությանը` ՀՅԴ-ին, իմ բոլոր կուսակցական ընկերներին, ովքեր երբեք ոչ մի բան չեն խնայել հանուն Արցախի ու նրա զարացման ու հզորացման:
Սփյուռքյան անխտիր բոլոր համայնքների, միավորների հետ աշխատելու ենք ջերմ գործընկերային և մարդկային բարձր հարաբերություններ հաստատելով` համագործակցության առանցք հռչակելով Արցախի Հանրապետության զարգացման, հզորացման ու առաջընթացի շահը, իսկ նպատակը` համահայկական միասնությունն ու համերաշխությունն է լինելու:
Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ ՀՅԴ շարքերից կասեցվելու ( շեշտում եմ կասեցվելու, ոչ թե հրաժարվելու) դիմում եմ ներկակացրել. համաձայն ՀՅԴ կանոնագրի կուսակցական գործունեությունը աշխատանքի հետ չհամատեղելու պատճառով: